Gor.
Առաջին աշխատանքից դուրս գալուց, որտեղի՞ց ստանամ աշխատանքային գրքույկ։ Գործատուն պնդում է, որ այդ ամենը օնլայն է արվում և պարտադիր չի գրքույկը, բայց ինձ գրքույկնել է պետք։ Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Gor.
Առաջին աշխատանքից դուրս գալուց, որտեղի՞ց ստանամ աշխատանքային գրքույկ։ Գործատուն պնդում է, որ այդ ամենը օնլայն է արվում և պարտադիր չի գրքույկը, բայց ինձ գրքույկնել է պետք։ Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
2017 թ-ից թվայնացվում են աշխատանքային գրքույկները, բայց աստիճանաբար, սկսած խոշոր կազմակերպություններից։ Ե՞րբ եք ազատվել աշխատանքից։ Կարող եք գնել նոր աշխատանքային գրքույկ, և գործատուն իրավունք չունի չլրացնելու Ձեր աշխատանքային ստաժը, եթե օրինական գրանցված աշխատող եք եղել։ Դա գործատուի համար խնդիր չի։ Եթե վերջնականապես հրաժարվեն, հարկայինից կարող եք ճշտել՝ Ձեզ գրանցել են որպես աշխատող, թե ոչ։
Այո, օնլայն է կատարվում, գրքույկն էլ պարտադիր չէ, սակայն կարող եք գնել գրքույկ և տալ գործատուին որպեսզի լրացնեն:
2017թ. հունվարի 1-ից գրքույկ վարելու կարգը ուժը կորցրած է ճանաչված և աշխատողի գրանցումը կատարվում է գրանցման հայտի միջոցով։ Եթե Դուք աշխատանքի ընդունվել եք մինչև 2017թ. հունվարի 1-ը, ուստի պետք է ունենայիք աշխատանքային գրքույկ, մեջը գրանցում արված, և հիմա այդ գրքույկը պետք է տարվեր սոցապ թվայնացման, իսկ, եթե ընդունվել եք այդ ամսաթվից հետո, ապա գրքույկի կարիքը չկա։
Աշխատանքային գրքույկ վարելու պահանջը ուժը կորցրել է 01․01․2017 թվականից։
01.01.2017թ.-ից աշխատանքային գրքույկները կիրառությունից դուրս են եկել, հիմա կարևոր է, թե Դուք գրանցված աշխատող եղել եք, թե՞ ոչ: Այո, այն կատարվում է ծրագրային համակարգով: Եթե Ձեզ պետք են տվյալներ, որ աշխատել եք այդ գործատուի մոտ, ապա պետք է տեղեկանք վերցնեք այդ տվյալների մասին, եթե իհարկե, գրանցված աշխատող հանդիսացել եք:
Այո, կատարվում է օնլայն, կարող եք գրքույկ առնել և տրամադրել գործատուին, որպեսզի լրացնի գրքույկում։