Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն վարսավիրական ծառայություն է՝ միկրոյով: Հիմա ուզում է նաև դասընթացներ վարել, աշակերտ պահել և սերտիֆիկատ տալ: Այդ սերտիֆիկատի հետ կապված խնդրում եմ քայլերը հերթով նշեք, այսինքն որտե՞ղ պետք է դիմի սերտիֆիկատի համար: Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող է լինել: 2-րդ հարցս, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ և նա հանրային հատվածում գրանցված աշխատող է՝ 2020թ.-ին և՛ ԱՁ-ի համար է 12 000 վճարել դրոշմանիշային վճար, և՛ իր աշխատավարձի պահումից: ԱՁ-ի 12 000 կարո՞ղ է ետ ստանալ: Կանխավ շաաատ շնորհակալ եմ:
Նախ այդպիսի կրթական գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, ընդհանրապես կան որ ենթակա են, դա կդիտվի որպես այլ գործունեություն, որի դեպքում իրար հետ 24 մլն-ի շեմը գործելու է: 2020թ.-ի համար ԱՁ-ի վճարելիք դրոշմանիշային վճարը 12 000 չէ, այլ ըստ սանդղակի՝ տարեկան շրջանառությունից ելնելով:
Բարև Ձեզ: Տիգրան ջան, ԱՁ-ն 2020թ-ի 12 000-ի մասին է խոսքը, միկրոյով է աշխատել: Ձեր ասած ըստ սանդղակի վերաբերվում է 2021 թվականին, իսկ առաջին հարցս լավ չհասկացա, չի՞ կարող վարսավիրական դասընթաց անցկացնել և աշակերտներին սերտիֆիկատ տալ: 24 միլիոնը չի գերազանցելու հաստատ, ինձ հետաքրքիր է՝ սերտիֆիկատի համար որտե՞ղ պետք է դիմի, որ սերտիֆիկատը համարվի որպես օրինական փաստաթուղթ:
Սերտիֆիկատի հաշվով դիմեք ԿԳՄՍ Նախ.:
Ըստ սանդղակի՝ վճարելիք դրոշմանիշային վճարը վերաբերվում է նաև 2020 թվականին: Կարող եք վարսավիրական դասընթաց անցկացնել և աշակերտներին սերտիֆիկատ տալ: