Արմո.
Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց:
Բարև: Հարկային կամ պետ. ռեգիստր այցելելը պարտադիր է, քանի որ պետ. ռեգիստրում ձեզ տրամադրում են անհատ ձեռնատկատերի վկայական, իսկ հարկային տեսչությունում էլ դուք պետք է դրամարկղային մեքենան գրանցեք և էլեկտրոնային եղանակով հաշվետվության համար պայանագիր կնքեք:
Իսկ ինչ վերաբերվում է, որ դուք գրանցված եք Հրազդանում, դուք պետք է գրանցվեք Հրազդանի հարյաին տեսչությունում, որից հետո ըստ ձեր գործունեության հասցեի կտեղափոխեն ձեր գործը տվյալ տարածքի հարկային տեսչություն:
Նոր հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք 098 72-27-60, Հարութ