Նարեկ․
Բարև Ձեզ։
Ես պետք է զբաղվեմ հագուստի օնլայն վաճառքով (հագուստները գնվում են այլ երկրներից և վաճառվում Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։
Հարգելի Նարեկ, նայած՝ ինչ շրջանառություն եք ունենալու, որ կարողանանք խորհուրդ տալ, և ինչ հարկատեսակով եք աշխատելու:
Գրանցվում եք որպես ԱՁ, տալիս եք շրջհարկի հայտարարություն, ամսական վճարում եք 5 000 դրամ եկամտային, 5 000 դրամ սոց վճար (եթե վճարող եք), եռամսյակային կտրվածքով շրջանառության հարկ 5 տոկոս – 4 տոկոս, և տարեկան շրջանառությունից դրոշմանիշային վճար ըստ սանդղակի։
Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում պետք է գործեք շրջհարկի համակարգում, վճարեք 5 000 շահութահարկ, 5 000 սոց․ վճար, 5 տոկոս շրջհարկ, դրոշմանիշային վճարը ըստ տարեկան շրջանառության՝ ոչ պակաս 18 000 դրամից:
Առևտրով զբաղվելու դեպքում հայտարարություն տվեք շրջանառության հարկով աշխատելու համար Ա/Ձ գրանցելուց 20 օրվա ընթացքում։ Կվճարեք 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 դրամ սոցիալական վճար։ Տարեկան դրոշմանիշային վճար՝ շրջանառությունից ելնելով։