Որոշել ռոյալթին

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ․
Հանքաքարում պղնձի պարունակությունը կազմում է 0.4 տոկոս։ Տարեկան մարվող պաշարների քանակը կազմում է 50 000 տոննա։ Հարստացուցիչ ֆաբրիկայում կորզման գործակիցը կազմում է 0,85, մետալուրգիական գործարանում 0,75։ 1 տոննա պղնձի գինը կազմել է 6 000 դոլար, խտանյութի ինքնարժեքը կազմում է հասույթի 75 տոկոսը։ Որոշել ռոյալթին։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ` R – ռոյալթիի դրույքաչափն է՝ տոկոսով.
Շ – շահույթն է նախքան հարկումը` դրամով, որը հաշվարկվում է որպես ռոյալթիի բազայի և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.
Հ – ռոյալթիի բազան է` դրամով:Ռոյալթիի բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` սույն բաժնում խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացման շրջանառությունը:
50000/100*0,4=200 տոննա, Հարստացուցիչ ֆաբրիկայում կորզումը՝ 200/100*0,85=170 տոննա, մետալուրգիական գործարանում կորզումը՝ 170/100*0,75=127,5 տոննա, Հ–կլինի 127,5*6000=765000, Շ-կլինի 6000-6000/100*75=1500*127,5=191250, (Հx8)=6120000,
Շ/(Հx8)=191250/6120000*100=3.125, 4+3.125=7.125, 765000/100*7.125=54506,25 դոլլար,