Մարա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ։ Լեռնամետալուրգիական արդյունաբերության ենթաճյուղերում կապիտալ ներդրումների գումարը ընթացիկ հնգամյակում կազմելու է 100 միլիարդ դրամ, իսկ շահույթի աճը՝ 10 միլիարդ դրամ։ Որոշել կապիտալ ներդրումների բացարձակ տնտեսական արդյունավետությունը և հետգնման (արդարացման) ժամկետը։
Կապիտալ ներդրումների բացարձակ տնտեսական արդյունավետությունը կլինի շահույթ/կապիտալ ներդրումներ, սակայն քո մոտ գրել ես շահույթի աճը: ստացվում է իքս շահույթ+շահույթի աճը՝ այդպես սխալ կլինի, մի տվյալ այն չի: Ուրիշ բան եթե դիտարկես որպես լրացուցիչ կապներդրումների շահութաբերությունը, որը կլինի 10շահույթի աճ/100 կապներդրումներ, որից ելնելով կապիտալ ներդրումների հետգնման (արդարացման) ժամկետը կլինի 100/10 կամ 10 տարի։
Շատ շնորհակալ եմ, բայց խնդրի տվյալները այդպես էին տրված: