ԳՈՌ․
Ընկերությունը ձեռք է բերում հիմնական միջոց 1 000 000 դրամ արժեքով` տեղափոխման համար ծախսելով 500 000 դրամ: Տեղակայման համար ծախսել է նյութեր 300 000 դրամի, հաշվարկել է աշխատավարձ 100 000 դրամ։
Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և որոշել ակտիվի սկզբնական արժեքը:
դտ 111 կտ 521 1000 000, դտ 822 կտ 521 500000, դտ 822 կտ 211 300000, դտ 822 կտ 527 100000: Ակտիվի սկզբնական արժեքը 1900000 դրամ:
Իսկ ինձ թվում է՝ երկրորդ ձևակերպումը Դ 118 500000 Տեղափոխման ծախսումներ Կ 521 500000։
Ինչու՞ Դ 118, որովհետև մեզնից պահանջում է տեղակայման ծախսեր։
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» հաշիվը նախատեսված է սարքավորումների տեղակայման ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
31.12.2013թ. դրությամբ ընկերության ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ առկա
է հետևյալ տեղեկատվությունը՝
Հիմնական միջոցներ սկզբնական արժեք $ 860,000
Կուտակված մաշվածություն $ 397,000
2014թ. ընթացքում վաճառվել է սարքավորում, որի հաշվեկշռային արժեքը
$37,000 էր, սկզբնական արժեքը $80,000, և վաճառվել էր $49,000-ով: Տարվա
ընթացքում ձեռք է բերվել նոր սարքավորում $180,000 սկզբնական արժեքով:
Ընկերության մաշվածության հաշվառման քաղաքականությամբ հիմնական միջոցի ձեռք
բերման տարում մաշվածությունը հաշվառվում է ամբողջ տարվա համար, իսկ օտարման
տարում մաշվածություն չի հաշվարկվում: Մաշվածությունը հաշվարկվում է գծային
մեթոդով՝ 10 % դրույքաչափով:
Հիմնական միջոցները ինչ գումարով կարտացոլվեն 31.12.2014 թ. ֆինանսական վիճակի
հաշվետվությունում։
1 860000-397000=463000, 463000-37000=426000, 426000+180000-180000*0,10=426000+180000-18000=588000, Հիմնական միջոցները 588000 գումարով կարտացոլվեն 31.12.2014 թ. ֆինանսական վիճակի
հաշվետվությունում:
Ճշտում՝
1 860000-397000=463000, 463000-37000=426000, 426000-426000*0,10=383400, 383400+180000-180000*0,10=383400+180000-18000=545400, Հիմնական միջոցները 545400 գումարով կարտացոլվեն 31.12.2014 թ. ֆինանսական վիճակի
հաշվետվությունում: Մյուս միջոցների մաշվածությունը 10 տոկոսով 2014-ին պետք է ևս հաշվարկվեր:
Իսկ ձևակերպումնե՞ր, Տիգրան ջան։
Սկզբնական արժեքը կլինի 1 900 000 դրամ։