Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր

Հայկ.

Բարև Ձեզ։
Եթե որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր եմ կնքում (օրինակ՝ 5 օրով) բացակայող աշխատողին փոխարինելու համար, արդյո՞ք խնդիր կառաջանա նվազագույն աշխատավարձի հետ կապված։
Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

5 օրվա համար կարող եք քաղ.իրավական կնքել ցանկացած գումարի չափով: Իսկ աշխատ.պայմ. -ի դեպքում, պետք է վերցնեք մինիմալը բաժանած 21, բազմապատկած 5 օրով:

Ալլա

Կարող եք հաշվարկել Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի համաձայն ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանելով աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ։ Հաշվեք 5օր*8ժամ*406դրամ , սա նվազագույն առձեռն տրվող գումարն է ։

Արմինե

Ավելի ճիշտ կլինի, որ քաղ․ իրավական պայմանագիր կնքեք, որ այլ խնդիրներ չունենաք։

Tigran

Կարող եք կիրառել ժամավճարի եղանակը ու խնդիր չի առաջանա նվազագույն աշխատավարձի հետ կապված։

իրինա

Հոդված 95. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը↩

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

2.1. Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սույն մասում ամրագրված դրույթը չի տարածվում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:

3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.

1.1) օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 02.11.2019 թվականից` 03.10.19 ՀՕ-183-Ն օրենք)↩

3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.

4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.

5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.

6) օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով:

7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ` գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:

(95-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն, 03.10.19 ՀՕ-183-Ն օրենքներ)

Էմիլի

Նվազագույն աշխատավարձը պետք է պահպանի, այդ դեպքում ընդունել քաղ իրավական պայմանագրային հիմունքով, ակտ կազմել Հրաման և ընդունում արեք, որպեսզի խնդիր չունենաք: