Որո՞նք են շահութահարկից նվազեցվող ծախսերը

Armin.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք թվարկել շահութահարկից նվազեցվող ծախսերը /ընկերությունը ապրանքներ ներմուծող ՍՊԸ է/, և դրանք ի՞նչ կապ ունեն ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հետ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե ներմուծող ընկերություն եք ու գործում եք շահութահարկի դաշտում, ապա հստակ ասել թե որոնք են նվազեցվող ծախսերը, կարող ենք նշել միայն հիմնականները՝ ապրանքների ձեռք բերման փոխադրաման,աշխատավարձեր, վառելիք,մաքսային և այլն, մնացածը ելնելու է ներմուծվող ապրանքների բնույթից, ակցիզային հարկի կան բնապահպանականի հարցեր կան թե ոչ և այլն: Նաև ԱԱՀ-ի մասով էլ պետք է հաշվի առնեք դրանից ելնող հարցերը:Իսկ ներմուծման ինքնարժեքի հետ դրանք կապ ունեն, դրա համար էլ պետք է հնարավորինս հստակ հաշվել ապրանքի ներմուծման ինքնարժեքը ու դրանից հետո հաշվարկել վերադիրի չափը:

Alla

Ապրանքների ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի թվին են դասվում գնման գինը, ներմուծման տուրքերը և հարկերը, փոխադրման (տրանսպորտային, բեռնման, բեռնաթափման) ծախսումները և այլ ծախսումները, որոնք ուղղակիորեն կապված են ապրանքների ձեռք բերման հետ։
Իսկ շահութահարկից նվազեցվող ծախսերի վերաբերյալ կարող եք նայել ՀՕ Շահութահարկ բաժինը։
Դրանք են․
– վարչական ծախսեր են համարվում, մասնավորապես, կառավարման անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերը, գործատուի կողմից այդ անձնակազմի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարները, գործուղումների, նյութական և տրանսպորտային սպասարկման, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները, այդ հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, դատական ծախսերը, աուդիտորական, հաշվապահական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների ստացման ծախսերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերը, աշխատուժի հավաքագրման ծախսերը, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների ստացման ծախսերը.

– իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված՝ ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը.

– ոչ արտադրական բնույթի այլ ծախսեր են համարվում, մասնավորապես, գյուտարարական, ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման ծախսերը, շահագործման մեջ չգտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ չգտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերը.

– ֆինանսական ծախսեր են համարվում, մասնավորապես, վարկերի և փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսները (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսները), վարկերի և փոխառությունների ստացման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը, արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման հետ կապված ծախսերը:

Anushik

Կարող եք ուսումնասիրել ՀՀ ՀՕ-ի 110-ից 123 հոդվածները: Պետք է ուշադիր լինեք ինքնարժեքի մեջ մտնող ծախսերին, քանի որ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այդ ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը և (կամ) ծառայությունների մատուցմանը համամասնորեն.

Maya

Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե սույն հոդվածի 2-րդ մասով և Օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
Ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերը նվազեցվում են ապրանքների իրացմանը համամասնորեն։

Armine Mkrtchyan

Բեռնափոխադրման ծախսեր, աշխատավարձ, վարձակալություն, գրասենյակային, իրացման այլ ծախսումներ։

Armin

Շնորհակալություն բոլորիդ: