Որո՞նք են ճիշտ պատասխանները

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանը․
2.1. Ընկերության գործող կապիտալը դա՝
– ընթացիկ ակտիվներ + կարճաժամկետ պարտավորություններ,
– սեփական կապիտալ + երկարաժամկետ պարտավորություններ – ոչ ընթացիկ ակտիվներ,
– ոչ մեկը:
2.2. Ֆինանսական վարձակալությունը վարձակալության տեսակ է, որի դեպքում՝
– վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն ու հատուցումները,
– վարձակալության ժամկետը չի ներառում ակտիվի օգտակար ծառայության մեծ մասը,
– վարձակալին չեն փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված ռիսկերն ու հատուցումները:
2.3. Տնօրենին սպասարկող ավտոմեքենայի գծով վարձավճարները վարձակալը ճանաչում է որպես՝
– վարչական բնույթի ծախս,
– գործառնական ծախս,
– ոչ գործառնական ծախս:
3. Տալ հաշվապահական ձևակերպումներ՝
3.1. անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում,
3.2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում,
3.3. իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

2.2. Ֆինանսական վարձակալությունը վարձակալության տեսակ է, որի դեպքում՝
– վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն ու հատուցումները, սա կախված է պայմանագրի էությունից, նայած թե ինչպիսին են պայմանագրի պայմանները:
2.3. Դտ 713 կտ 531:
3.
3.1. դտ 714 կտ 224,
3.2. դտ 111 կտ 821,
3.3. դտ 331 կտ 711:

Tigran

2.1. Ընկերության գործող կապիտալը դա՝
– ոչ մեկը:
2.2. Ֆինանսական վարձակալությունը վարձակալության տեսակ է, որի դեպքում՝
– վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն ու հատուցումները:
2.3. Տնօրենին սպասարկող ավտոմեքենայի գծով վարձավճարները վարձակալը ճանաչում է որպես՝
– վարչական բնույթի ծախս,
դտ 713 կտ 224/251/252/253/531:
3. Տալ հաշվապահական ձևակերպումներ՝
3.1. անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում՝
դտ 714 կտ 224,
3.2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում՝
դտ 821 կտ 211,
3.3. իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին՝
դտ 331 կտ 711:

Մարա

Շնորհակալ եմ Ձեզ ինձ աջակցելու համար: