Մարա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանները։
1) Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության ա) Ակտիվների և պարտավորությունների հաշվառման համար բ) Եկամուտների և ծախսերի հաշվառման համար գ) Ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների հաշվառման համար։
2) Մաշվածության հաշվառման արագացված մեթոդ է ա) Արտադրական բ) Տարիների գումարի գ) Հավասարաչափ:
3) Հաշիվների թղթակցությունները կարող են լինել ա) պարզ բ) բարդ գ) պարզ և բարդ։
Բարև Ձեզ: 1-ին հարցի ճիշտ պատասխանն է «բ» տարբերակը՝ եկամուտների և ծախսերի հաշվառման համար: 2-րդ հարցի ճիշտ պատասխանն է «ա» տարբերակը՝ արտադրական, արագացված մեթոդները բացատրվում են նաև նրանով, որ տեխնոլոգիաների կատարելագործման շնորհիվ սարքավորումների շատ տեսակներ արագորեն կորցնում են իրենց արժեքը (դառնում են հնացած): Այսպիսով, ավելի ճիշտ է թվում, որ ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանում ավելի մեծ արժեզրկում է հանվել, քան ապագայում: Արագացված մեթոդների օգտին այլ փաստարկը այն է, որ վերանորոգման ծախսերը սովորաբար ավելի բարձր են կյանքի ցիկլի ավարտին, քան սկզբում: Եվ 3-րդ հարցի ճիշտ պատասխանն է «գ» տարբերակը՝ թղթակցությունները լինում են պարզ և բարդ:
1) Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար:
2) Մաշվածության հաշվառման արագացված մեթոդ է տարիների գումարի:
3) Հաշիվների թղթակցությունները կարող են լինել պարզ և բարդ։
Բարև, Ալլա ջան։ 2-րդ հարցի պատասխանը՝ մաշվածության հաշվառման արագացված մեթոդ է տարիների գումարի: Իսկ կասե՞ք՝ ինչպես մեկնաբանել։ Կանխավ շնորհակալություն։
Ակտիվների մաշվածության գումարն իրենց օգտակար ծառայության ընթացքում պարբերաբար բաշխելու համար կարող են կիրառվել մաշվածության հաշվարկման տարբեր մեթոդներ՝
1. գծային կամ հավասարաչափ հաշվարկման,
2. ըստ տարիների ընդհանուր գումարի հաշվարկման,
3. նվազող մնացորդի,
4. արտադրված միավորների քանակի:
Միայն առաջին մեթոդն է համարվում հավասարաչափ, մնացած մեթոդները համարվում են արագացված։ Կոնկրետ ըստ տարիների ընդհանուր գումարի հաշվարկման մեթոդով հաշվեգրվող մաշվածության գումարը որոշելու համար օգտագործվում է բանաձև, որի հայտարարը հավասար է ակտիվի օգտակար տնտեսական ծառայության տարիների նիշերի գումարին, իսկ համարիչն այն տարիների քանակն է, որոնք մնացել են ակտիվի գնահատված օգտակար տնտեսական ծառայությունում (հակառակ հերթականությամբ): Համաձայն այս մեթոդի՝ մաշվածության ամենամեծ ծախսերը գրանցվում են առաջին տարում և այնուհետև նվազում են ամեն հաջորդ տարի: Կուտակված մաշվածությունն ավելանում է դանդաղ, իսկ հաշվեկշռային արժեքը, ըստ տարվա, նվազում է կուտակված մաշվածքի գումարով, մինչև հասնում է մնացորդային արժեքին: