Հարութ.
Հարգելի գործընկերներ, որո՞նք են առհաշիվ հաշվետվության ներկայացման ժամկետները: Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը առհաշիվ հաշվետվություն ներկայացնել ամսվա վերջում` ամսվա ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ: Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հարութ.
Հարգելի գործընկերներ, որո՞նք են առհաշիվ հաշվետվության ներկայացման ժամկետները: Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը առհաշիվ հաշվետվություն ներկայացնել ամսվա վերջում` ամսվա ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ: Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Հարութ, “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի հոդված 7-ում նշվում է.
Հոդված 7. Առհաշիվ տրված գումարների նկատմամբ սահմանափակումները
1. Միևնույն անձին առհաշիվ կանխիկ դրամ չի կարող տրվել, եթե նրա կողմից նախկինում ստացված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվությունների ընդունման համար պատասխանատուին դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվության ներկայացման ժամկետը չի լրացել:
2. Կազմակերպությունների կողմից առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ կառավարությունը կարող է սահմանել հետևյալ ժամկետային սահմանափակումները՝
ա) գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված գումարների՝ ըստ նպատակի ծախսման կամ կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ.
բ) գործուղման նպատակով տրված կանխիկ դրամի՝ ըստ նպատակի չծախսված մասի կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված` առհաշիվ տրված գումարների նկատմամբ սահմանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երկուսը:
Սակայն սահմանված ժամկետներ որևէ այլ տեղ չեմ հանդիպել:
Դրամարկղային գործունեության իրականացման կարգում նայեք, սահմանափակումներ կան: