Accountant.am

Nona.

Հաշվապահներ ջան, օրինակով կբացատրեք միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում ովքե՞ր են ներառված.
8. ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Դրանց օրինակ է միջպետական բեռնափոխադրող տրանսպորտային ընկերությունը:

Maya

Հարգելի Տիգրան, ըստ իս Ձեր օրինակը այս կետին չի վերաբերում, քանի որ օրինակում նշել եք ծառայություն։

Anushik

Կոմիսիայի պայմանագրով մի կողմը (կոմիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ, վարձատրությամբ, իր անունից, սակայն կոմիտենտի հաշվին, կնքել մեկ կամ մի քանի գործարք:
Գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ: