Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվարկի լրացման կարգը

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով, շրջանառության հարկ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք 2 հարցի:
1) Գործունեությունը դադարեցված է 2020թ. ապրիլի 1-ից: Արդյոք պե՞տք է ներկայացնել մինչև 20.02.2021 – 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, թե՞ հայտարարությունը ներկայացվում է գործունեություն վերսկսելու ժամանակ:
2) Խնդրում եմ հուշեք – 240. ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ՀԱՇՎԱՐԿԻ լրացման կարգը: Լրացվու՞մ է միայն – 107. Շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը տողը:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Հայտարարությունը ներկայացվում է գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ:
2. Այո, միայն – 107 տողը: 244-ը ևս պետք է ներկայացնեք:

pash

Շնորհակալություն:

Nerses

1. Հայտարարությունը ներկայացվում է գործունեությունը վերսկսելու պահից 20 օրվա ընթացքում:
2. Այո, միայն 107-ը:

pash

Շնորհակալություն: