Ոչ ռեզիդենտ ՀՀ քաղաքացու եկամուտների հայտարարագիր

Արմեն․

ՀՀ քաղաքացին, որը մշտապես բնակվում է արտերկրում և հանդիսանում օտար պետության հարկային ռեզիդենտ (ինչի մասին ունի տեղեկանք), ՀՀ-ում վարձակալությամբ է հանձնում բնակարան և ունի ավանդ։ Հարցերը հետևյալն են՝

1․ Պարտավո՞ր է արդյոք այդ անձը 2024թ․ համար ներկայացնել հայտարարագիր։
2․ Կարո՞ղ է արդյոք նա լիազորել այլ անձի՝ իր փոխարեն ներկայացնել հայտարարագիրը։ Խնդիրն այն է, որ անձն ինքը չունի էլ․ ստորագրություն և ի վիճակի չէ ներկայանալ ՀՀ՝ այն ստանալու համար։

3․ Տվյալ անձը եկամուտային հայտարարագիր ո՞ր կետերի հիման վրա է ներկայացնում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anahit

Այո պարտավոր է: Ամենավերջին տողը վարձակալական վճարի մասին:

Last edited 3 ամիս առաջ by Անահիտ
Արմեն

Բարև Ձեզ, շնորհակալ եմ պատասխանի համար։ Իսկ ավանդից ստացած տոկոսների մասով պետք չէ լրացնել? Ավանդը ներդրված է ՀՀ բանկում։

Tigran

1 այո, 2024թ.համար ՀՀ-ում վարձակալությամբ հանձնված բնակարանի, ավանդի տոկոսների հաշվով, իսկ 2025-ից բոլոր եկամուտների, ավանդի տոկոսների հաշվով,
2 չի կարող լիազորել այլ անձի՝ իր փոխարեն ներկայացնել հայտարարագիրը։ կարող է ունենալ էլ․ ստորագրություն , պետք է դիմի էկենգ, ներկայացնի օտար պետության հարկային ռեզիդենտության տեղեկանքը, կա օտարերկրացիների համար այլ ծրագրով ստորագրելու եղանակ,
ՀՕ հ. 156

Արմեն

Բարև ձեզ։ շնորհակալ եմ արձագանքի համար։
1․ Իսկ եթե տվյալ անձից գումար են վերցրել որպես փոխառություն և մաս-մաս հետ են վերադարձրել, դա նույնպես ինչ-որ ձևով պետք է արտացոլվի? Այսինքն պարտք են եղել, հետ են վերադարձրել։
2025-ից “բոլոր եկամուտների” պահով – իսկ եթե անձը արտերկրում աշխատում է և ստանում աշխատավարձ, այնտեղ վճարում բոլոր հարկերը և տվյալ պետության հարկային ռեզիդենտ է, արդյոք այդ եկամուտները պետք է գրել հայտարարագրում? Անհասկանալի է հիմա բոլոր եկամուտը վերաբերում է ՀՀ-ում ստացած եկամտին թե արտերկրում ստացած եկամտին նույնպես, չէ որ նա ՀՀ ռեզիդենտ չէ և արդեն հարկերը վճարել է իր ռեզիդենտության երկրում?
2․ Անցած տարի հարկային ծառայության երևանյան բաժիններից մեկում 4 անգամ հարցրեցի այդ մասին, վստահաբար պնդում էին թե բա “ինչ խնդիր, լիազորեք ուրիշ մարդու, կանեն Ձեր փոխարեն”, հիմա ես պարզում եմ որ այդպես չէ, հոյակապ են աշխատում պարզապես։
Անձը ՀՀ քաղաքացի է, ԷԿԵՆԳ-ը ասում է ՀՀ քաղաքացիներին CoSign համակարգով չի տրամադրվում թվային ստորագրություն, կապ չունի՝ հարկային ռեզիդենտ է, թե ոչ։

Tigran

2․ Անցած տարի հարկային ծառայության երևանյան բաժիններից մեկում 4 անգամ հարցրեցի այդ մասին, վստահաբար պնդում էին թե բա “ինչ խնդիր, լիազորեք ուրիշ մարդու, կանեն Ձեր փոխարեն”, հիմա ես պարզում եմ որ այդպես չէ, հոյակապ են աշխատում պարզապես։
Անձը ՀՀ քաղաքացի է, ԷԿԵՆԳ-ը ասում է ՀՀ քաղաքացիներին CoSign համակարգով չի տրամադրվում թվային ստորագրություն, կապ չունի՝ հարկային ռեզիդենտ է, թե ոչ։
մ կարծիքով էկենգը պետք է հիմք վերցնի այլ երկրի հարկային ռեզիդենտության տեղեկանքը, կամ թող դիմի ՊԵԿ, սքան արված դիմումը ներկայացնել էլեկտրոնային, թող պարզաբանեն, մարդը չի խուսափում հայտարարագիր ներկայացնելուց, այլ կան տեխնիկական խնդիրներ իր համար,
1 փոխառությունը եթե տոկոսով չի եղել պետք չի ներկայացնել, 2025-ից ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր, եթե վարձակալությամբ տրված տունը կադաստրով գրանցված է , պետք է հայտարարագիր ներկայացվի,

Արմեն

Լիովին համաձայն եմ որ ԷԿԵՆԳը բյուրոկրատիկական դոգմատիզմի փոխարեն պետք է առաջնորդվի քաղաքացու և պետության շահով։ Մարդը ուզում է օրենքով անել, ամեն կերպ բարդացնում են, հետո զարմանում են ինչու են մարդիկ օրենքները կամ ժամկետները խախտվում, այ քեզ բան։
Իսկ հարկային մարմնի բաժանմունքում ուղղակի сюр է, փաստորեն ինձ բառացիորեն խաբել են հարկայինի ինկոմպետենտ աշխատակիցները անցած տարի, ախր 4 անգամ հարցրեցի՝ կարող եմ լիազորել այլ մեկին՝ հայտարարագիրը տալու իմ փոխարեն, վստահեցրին որ այո, իսկ եթե իմանայի իրականությունը՝ տեղում կմտնեի օպերատորի մոտ mobile ID ստորագրություն ստանայի ու հիմա ստիպված չէի լինի մտածել ինչ անել, հսկայական ծախսի տակ ընկնել 500 դրամանոց SIM card ստանալու համար, ծախսը մի կողմ, առողջական խնդիրները, ես մշտական խնամքի տակ մարդ ունեմ այստեղ դրսում, չեմ կարող վեր կենալ և ванька-встанька թռնել Հայաստան mobile ID-ներով զբաղվելու։
2025թ-ից եկամուտների հայտարարագիր ներկայացնելիս արդյոք պետք է գրել այն եկամուտը որը ստացվել է օրինակ աշխատանքային գերծունեությունից արտերկրում, և դա այն դեպքում երբ մարդը այդ արտերկրյա պետության ռեզիդենտ է? Այս պահը չեմ հասկանում։
Ի դեպ, ՀՀ քաղաքացի կա որ ՀՀ-ում եղած չկա կյանքում, հաշվառում չունի, ՀՎՀՀ, սոցքարտ ոչինչ չունի, միայն հյուպատոսարանում ստացած ՀՀ անձնագիր ունի, հիմա ենթադրենք չներկայացրեց հայտարարագիր (ներկայացնելու բան չկա), ասենք այդ մարդուն ինչ պիտի անեն?

Tigran

1 միայն հյուպատոսարանում ստացած ՀՀ անձնագիր ունի, հիմա ենթադրենք չներկայացրեց հայտարարագիր (ներկայացնելու բան չկա), ասենք այդ մարդուն ինչ պիտի անեն? այդ մարդուն կտուգանեն հետո,
2 դիմեք ՊԵԿ , երևի հաշվի կառնեն որ ստեղ չեք, բայց նաև հայտարարագիր ներկայացնելուց չեք խուսափում,եթե դրական արդյունք լինի, էկենգը դա հիմք կընդունի, կամ նման դեպքերը նկատի կառնեն,

Արմեն

1) Ինչ վերաբերում է նրանց ովքեր միայն անձնագիր ունեն և/կամ մշտապես բնակվում են դրսում, օրենքում գտա հետևյալը՝
2025 թվականի և դրան հաջորդող հարկային տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Քանի որ նման մարդը ռեզիդենտ չէ, պարտավորություն էլ չի ունենա հայտարարագիր ներկայացնելու, ինչպես հասկացա։
Թե չէ պատկերացրեք աշխարհում ինչքան ՀՀ քաղաքացի կա որ նույնիսկ 2000թ-ից այս կողմ կարող է չի էլ հիշում որ քաղաքացի է, անձնագիր էլ չի ստացել, այդ բոլոր մարդկանց պիտի տուգանեին։

2) ՊԵԿ-ից ասեցին որ նախկինում հստակ չի եղել լիազորագրով հաշվետվություն ներկայացնելու պահը, դրա համար ասել են կարելի է։ Այս տարվա սկզբից այլևս լիազորագրով չի կարելի հայտարարագրեր ներկայացնել։
Միաժամանակ ասեցին որ խնդիրը իսկապես առկա է, շատ բողոքներ են ստանում, բայց փաստացի այս պահին կա 1 տարբերակ՝ քաղաքացին պետք է գնա ՀՀ, ստանա mobile ID։ Այլ տարբերակ առայժմ չկա։ Իսկ թվային ստորագրություն չունենալը կապ չունի, միևնույն է մինչև 2025թ․ մայիսը պարտավոր են ներկայացնել հայտարարագիր։