Ոչ ռեզիդենտի տեղեկանք

Գոհար.

Հարգելի կոլեգաներ, ֆեյսբուքից, գուգլից, մայքրոսոֆթից տեղեկանք կարողանու՞մ ենք պահանջել, թե՞ հարկելու ենք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դա էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցում է,
  Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած  կարգով : Հարկային մարմնում հաշվառված՝ էլեկտրոնային ծառայություն մատուցող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի և Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության միջև կատարվող էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների դեպքում ձևավորվող հարկման բազաները որոշվում են էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից։

Գոհաէ

Հարգելի Տիգրան, Ոչ ռեզիդենտը կազմակերպությանն է ծառ. մատուցում, այլ ոչ թե ֆիզ անձի։ ինձ հ՚տաքրքրում է տեղեկանք տալիս են իրենք՞ որևէ մեկը ստացել է ֆեյսբուքից մայքրոսոֆթից գուգլից

Tigran

իրենք պետք է գրանցված կինեն ՊԵԿ-ում ու ԱԱՀ վճարեն, ինվոյս չեք ստացել իրենցից, ոչ թե տեղեկանք,

Գոհար

իրենց ինվոյսը ստացել ենք, վճարել ենք, բայց կրկնակի հարկումը բացառող օրենքի հետ կապված, իրենցից կարող ենք պահանջել տեղեկանք , իրենց երկրում գրանցման վերաբերյալ, մենք պետք է իրենց փոխարն ԱԱՀ վճարենք, ինքնահաշիվը գրում ենք ԱԱՀ վճարում, բայց ոչ ռեզ․ շահութահարկի համար եթե տեղեկանք տան կարող ենք չպահել,հիշեցնեմ որ կազմակերպությանն են ծառայություն մատուցել այլ ոչ թե ֆիզ անձի

Tigran

ԱԱՀ-ն իրենք պետք է վճարեն,իսկ կրկնակի հարկման հաշվով պետք է իրենց գրանցման հստակ երկիրը իմանաք,որ տեսնեք ունենք համաձայնագիր այդ երկրի հետ,

Արթուր

Բարև Ձեզ, հարգելի Գոհար։ Ձեր նշված ընկերությունների տեղեկանքները կարող եք գտնել այստեղ…

Գոհար

Հարգելի Արթուր շնորհակալություն ինֆ․ համար, մենք կարո՞ղ ենք բեռնել այս կայքից, սա հիմնավոր փաստաթուղթ կհամարվի՞։ 2022թ, միայն Գուգլն է, Ֆեյսբուքը այժմ Մետա է, որը չկա այս ցանկում։ Դուք փորձ ունե՞ք, հարկայինը հիմք ընդունե՞լ է։

Գոհար

ինձ թվում է այս տեղեկանքները չենք կարող օգտագործել ,քանի որ կոնկրետ կազմակերպությանն են ուղղված․․

Գոհար

Շնորհակալություն, Ֆեյսբուքի և գուգլի տեղեկանքները գտա, կարող է Մայքրոսոֆթի 2022թ, տեղեկանքը ունենաք՞