Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Աշոտ.

Բարձ Ձեզ, եթե հնարավոր է` կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս: Կարդալով ոչ ռեզիդենտների շահութահարկի հրահանգը` պարզ է դառնում, որ եթե ոչ ռեզիդենտը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել ՀՀ-ից դուրս, ապա այդ ծառայության համար մեր կողմից վճարված եկամուտը չի համարվի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ (քանի որ ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն չէ) և չի հարկվի շահութահարկով: Սակայն հրահանգում բերված օրինաներում որպես հայաստայան աղբյուրներից ստացված եկամուտ համարելու համար դիտարկվում է Հայաստանից վճարում կատարած լինելու հանգամանքը: Անկեղծ ասած` ես չեմ կողմնորոշվում` որ հանգամանքը պետք է հիմք ընդունել, ծառայության մատուցմա՞ն վայրը, թե վճարմա՞ն վայրը: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Armine

ՀՀ.Շահութահարկի մասին օրենքի 53 հոդվածի 2 կետի Ա ենթակետի համաձայն ասվում է, որ անկախ վճարման վայրից…