Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Նելլի․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը գործուղման համար օնլայն ավիատոմս է գնում, արդյոք առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Կարծում եմ՝ ոչ, այս դեպքում ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանա։

Tigran

Կարծում եմ՝ ոչ, դա այդ դեպքը չի։

karine

Ձեր նկարագրածը կապ չունի ոչ ռեզիդենտի շահութահարկի հետ։

Նելլի

Կարինե ջան, օրինակ՝ գնում է booking.com-ից, Air France-ից կազմակերպության արտարժույթային քարտով։

Ալլա

Սա ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐից բերված օրինակ է

Ռեզիդենտ կազմակերպության աշխատակիցը գործուղում մեկնելու նպատակով համացանցային հարթակի միջոցով ամրագրում է թռիչքից օգտվելու իրավունքը (ձեռք է բերում ավիատոմս)՝ Երևան-Փարիզ չվերթով:

Գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթում (invoice-ում) ծառայության մատուցման դիմաց ընդհանուր հատուցման գումարը կազմել է 1100 ԱՄՆ դոլար:

Գործարքի մասով բացակայում է լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը, որում առանձնացված կլիներ ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալը՝ արտահայտված համապատասխան չափման միավորներով:

Տվյալ դեպքում, քանի որ բացակայում է ՀՀ լիազոր մարմնի տեղեկանքը, հետևաբար, ոչ ռեզիդենտի կողմից ծառայության դիմաց ընդհանուր հատուցման գումարը՝ 1100 ԱՄՆ դոլարի չափով, դասվում է ոչ ռեզիդենտի ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտների թվին: