Մանե․
Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող միջնորդ կազմակերպության համար ռուսաստանյան ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցել է ծառայություն՝ բեռը հասցնելով ՀՀ սահման: Առկա է թղթային հաշիվ ոչ ռեզիդենտի կողմից: Ինչպե՞ս պետք է ներկայացվի թղթային հաշիվը հարկայինում, որպեսզի հիմնավորում լինի շրջհարկով ծախս ճանաչելու համար։
Հարգելի Մանե, եթե ներկայացված հաշվում պահպանված են բոլոր կետերը, ապա դուք կարող եք այն նվազեցնել որպես ծախս, որից հետո ՊԵԿ-ից Ձեզ գրություն /անհամապատասխանության փաստաթուղթ/ կուղղարկվի և դուք այնտեղ մանրամասն կներկյացնեք և կկցեք այդ հաշվի պատճենը և բանկից փոխանցման կտրոնը: Այդ հաշիվը նաև մաքսային կետում պետք է արտացոլված լինի&։
Շնորհակալ եմ շատ:
ներմուծման հայտարարագրին կից ներկայարեք, իսկ ձեր գործունեությունը առևտու է որ ձգտում եք ար այն շրջհարկով ծախս ճանաչվի,
Առևտուր չի, միջնորդ ենք, ծառայություն ենք մատուցում։
ֆինանսական առումով ծախս է,սակայն հարկային առումով հարցը պետք է գործակալության պայմանագրով ամրագրված լինի,
Շնորհակալություն
Հարգելի Մանե, ոչ ռեզիդենտներից ստացված հաշիվները արտացոլվում են “ՀԱՇՎԱՐԿ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ” հաշվետվության մեջ՝ եռամսյակային կտրվածքով։
273 ձևի մասի՞ն է խոսքը։