Ֆլորա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, ինձ օգնեք:
Կազմակերպությունը գործընկեր օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին հյուրընկալել է և հոգացել նրա որոշակի ծախսեր: Արդյո՞ք հարկավոր է այդ գումարը հարկել եկամտային հարկով (ոչ ռեզիդենտի համար) և քանի՞ տոկոսով պետք է այն հաշվարկել:
Բարև Ձեզ, Ֆլորա: Ինչքան գիտեմ՝ հարկավոր է հարկել, իսկ եկամտային հարկի դրույքաչափերին կարող եք ծանոթանալ Հարկային օրենսգրքում՝ հոդված 150: