Ոչ ռեզիդենտի կողմից մատուցված ծառայություն

Կամո.

Հարգելի կոլեգաներ, հետաքրքիր է, թե ինչպես կվարվեիք, եթե ոչ ռեզիդենտ փոխադրող ընկերությունը Ձեզ ներկայացրած ինվոյսում չի առանձնացրել Հայաստանի տառածքին բաժին ընկնող ծառայության գումարը, այսինքն մեկ տողով գրեր, օրինակ, Փոթի-Երևան- 2000 USD

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Կամո ջան հարցը ետքանել պարզ չԷր թե ինչ նպատակով ես ուզում առանձնացնես եթե ոչ ռեզիդենտի հարկման համար ես ուզում առանձնացնես ապա գոյություն ունի 2 տարբերակ
1)Եթե ձեր փոխադրումը ընկնում է արտաքին տնտեսական գործունեության տակ ապա իմաստ չունի առանձնացնել մեկա չի հարկվում

2) Իսկ եթե պետք է առանձնացնեք հարկման առումով ապա ըստ օրենքի եթե մատակարարի Հ/Ա-ում առանձնացված չէ ապա հարկվումը իրականացնում եք Հ/Ա-ում նշված ամբողջ գումարի չափով

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Օրինակ 3. Ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում Երևան քաղաքում գտնվող գրասենյակի միջոցով իրականացվող (մատուցվող) տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացել է`

– 5,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների փոխադրման համար,

– 1,0 մլն դրամ գումարին համարժեք փոխարկելի արտարժույթ, օտարերկրյա պետություններում սկսվող և Հայաստանի Հանրապետությունում ավարտվող բեռների փոխադրման, ընդ որում` ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված հաշիվներում Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների փոխադրման ծառայությունների արժեքը առանձնացված է և կազմում է 0,2 մլն դրամ գումարին համարժեք ԱՄՆ-ի դոլար,

– 2,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետությունում սկսվող և օտարերկրյա պետություններում ավարտվող բեռների փոխադրման համար, ընդ որում` ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված հաշիվներում Հայաստանի Հանրապետության տարածքում բեռների փոխադրման ծառայությունների արժեքը առանձնացված է և կազմում է 0,3 մլն դրամ:

Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները կազմելու են 5,5 մլն դրամ (5,0+0,2+0,3):

գ) օժանդակ տրանսպորտային ծառայությունների (ապրանքների բեռնում, բեռնաթափում, բեռների մշակում, պահպանում և այլ ծառայություններ) մատուցման դեպքում` այդ ծառայությունների մատուցման ժամանակ ապրանքները փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում.

դ) փոստային ծառայությունների մատուցման դեպքում` այդ ծառայությունները սկսվում և ավարտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից.

Օրինակ 6. Օրինակ 3-ում նշված դեպքում, եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված հաշիվներից պարզ չէ, թե տրանսպորտային ծառայությունների արժեքների որ մասն է վերաբերվում Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ծառայությունների մատուցելուն, ապա ոչ ռեզիդենտի կողմից այդ գործունեությունից ստացված եկամուտները 3,0 մլն դրամ (1,0+2,0) գումարի չափով ամբողջությամբ համարվելու են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ:

Կամո

Արսեն, ես չեմ համաձայնվի: Քո օրինակում հստակ գրված է, որ խոսքը գնում է Հայաստանում գրասենյակ ունեցող և ՀՎՀՀ ստացած ոչ ռեզիդենտի մասին, և այդ օրինակը վերաբերվում է իր կողմից ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներին: Հարցս վերաբերվում էր այն դեպքին, երբ ես հանդիսանում եմ հարկային գործակալ: Ասեմ ավելին, մեզ մոտ ստուգման ընթացքում այդպիսի հարց բարձրացավ, և ես կարողացա ապացուցել, որ այդ պարագայում հարկման բազա չկա:

Արսեն

Կամո, վերը նշված հրահանգի 2.2.2 կետում շատ պարզ ասված է, մասնավորապես`
Ծառայությունների մատուցումից ստացված ոչ ռեզիդենտի եկամուտները որպես հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներ բնորոշելու համար որպես ընդհանուր սկզբունք հիմք է ընդունվում այդ ծառայությունների Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցման փաստի առկայությունը` անկախ այն հանգամանքներից, թե`
-ծառայությունները մատուցվել են ՌԵԶԻԴԵՆՏԻՆ կամ այլ ոչ ռեզիդենտին կամ ֆիզիկական անձին:

Sona

Հարգելի Արսեն, եթե խնդրեմ, կարո՞ղ եք ինձ տրամադրել ձեր հեռախոսահամարը, կանխավ շնորհակալություն: