Արմեն․
Բարև ձեզ, ես հանդիսանում եմ ՌԴ հարկային ռեզիդենտ։ Բնակվում և աշխատում եմ ՌԴ-ում, սակայն ՀՀ-ում ունեմ վարձակալությամբ տրված անշարժ գույք, իսկ բանկում՝ ավանդ։ Հաջորդ տարի պետք է ներկայացնեմ հայտարարագիր ՀՀ-ում եկամուտների մասին։ Հարցս հետևյալն է՝ հայտարարագրում պետք է նշել միայն ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը, թե՞ ՀՀ բանկում ունեցած ավանդից ստացած եկամուտը նույնպես։ Բանկից ասեցին, որ հարկը ավտոմատ կերպքով վճարվում է, բայց թե ինչ լրացնել հայտարարագրում՝ հասկանալի չի։
Մյուսը՝ ՌԴ-ում ստացած աշխատանքային եկամուտը պե՞տք է նշել թե ոչ։ Ես ՌԴ հարկային ռեզիդենտ եմ և հարկերը վճարում եմ ՌԴ-ում։ Ի՞նչ անել ՌԴ-ում բանկային խնայողական հաշվին եկած տոկոսների հետ։ Դա է՞լ է նշվում, թե՞ ոչ։ ՌԴ բանկերը ավտոմատ կերպով հարկը վճարում են այդ տոկոսից ՌԴ բյուջե։
հայտարարագրում պետք է նշել միայն ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը,և ՀՀ բանկում ունեցած ավանդից ստացած եկամուտը նույնպես։
այո բանկը ավանդի տոկոսից եկամտային հարկը վճարում է, սակայն հայտարարագրով դուք ևս պետք է ներկայացնեք,
հայտարարագիրը պետք է ներկայացնել միայն ՀՀ-ում ստացած եկամուտների մասով,