Ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին հաշվարկ

Բենիամին.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ լրացնել 209 ձևը. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին: Կասեք խնդրեմ Facebook-ի և Google-ի ծախսերը, որ կոդերի տակ լրացնեմ: Եթե հնարավոր է` նաև հղում տվեք օրենքին: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

009-Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտներ
ՀՕ Հոդված 125. Շահութահարկի դրույքաչափերը
4. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
1) ապահովագրական հատուցումների, վերաապահովագրական վճարների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների մասով՝ հինգ տոկոս.
2) պասիվ եկամուտների մասով՝ տասը տոկոս, բացառությամբ սույն մասի 3.1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերի.
3) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)
3.1) շահաբաժինների մասով՝ հինգ տոկոս.
4) արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ զրո տոկոս.
5) Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող՝ սույն մասի 1-4-րդ կետերում չնշված այլ եկամուտների մասով՝ 20 տոկոս:

Ara

Հարգելի Բենիամին, Ձեզ համար օգտակար կլինի նաև այս նյութը:

Բենիամին

Շատ շնորհակալ եմ

Mane M

Հարգելի Բենիամին, սա լրացման կարգն է, 009 կոդի տակ պետք է արտացոլեք, եթե իհարկե, ռեզիդենտության տեղեկանքից ելնելով չեք հաշվարկում ոչ ռեզիդենտի շահութահարկ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142376

Mane M

Չհարկելու դեպքում 15. կոդի 009 տողը կլրացնեք: