Արա Ա.
Հարգելի գործընկերներ, մինչև վերջերս ոչ ռեզիդենտին դուրս էինք գրում թղթային հաշիվ, քանի որ կար նաև համապատասխան գրություն-պարզաբանում, որ. “…մինչև այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումը “e-invoicing” համակարգում, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների մասով կարող են դուրս գրվել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված)՝ այլ ուղեկցող փաստաթղթեր՝ առանց նշելու ստացողի ՀՎՀՀ-ն”:
Հիմա “e-invoicing” համակարգում ավելացվել է առանց ՀՎՀՀ նշելու էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հնարավորությունը: Արդյո՞ք դա այդ “այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումն” է, և արդյո՞ք այսուհետ (և ընդհանրապես՝ երբվանի՞ց) պետք է դուրս գրել 2 հաշիվ, մեկը՝ ոչ ռեզիդենտի մայրենի լեզվով և արտարժույթով, մյուսը՝ էլեկտրոնային, հայերեն, դրամով:
Հարգելի Արա, այո, պետք է դուրս գրել երկու հաշիվ, դրամայինը՝ արտարժույթով դուրս գրվածի ամսաթվի ԿԲ փոխարժեքով: Նախկինում (2016թ. հունվարի 1-ից հետո) դուրս գրվածները նույնպես պետք է գրանցել էլեկտրոնային հաշիվների համակարգում՝ որպես առաքման ամսաթիվ նշելով արտարժույթով դուրս գրված հաշիվների ամսաթվերը:
Հարգելի Մուշեղ, իսկ արդյո՞ք խնդիր չի առաջանա, եթե տարվա սկզբից գրված հաշիվները բոլորը էլեկտրոնային եղանակով դուրս գրեմ հիմա: Շնորհակալություն: