Յանա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Ուզում եմ ընդունել աշխատանքի Ռուսաստանի Դաշնության կենսաչափական անձնագիր ունեցող անձի։ Գրանցում չունի՝ ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում։ Կացության քարտ չունի, ունի ՀՀ սոցիալական քարտ։ Ես կարո՞ղ եմ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ պետք է կնքվի քաղիրավական պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն:
Կարող եք կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն կացության քարտ պետք է ստանա միգրացիոն ծառայությունից: Քաղիրավական պայմանագիր կնքելու համար ևս պետք է, քանի որ նրա կողմից կատարվող աշխատանքը կատարվում է ՀՀ տարածքում։
1. Պետք է ստանա կացության քարտ/ Ուլնեցու 68/
2. Հայտում պետք է նշել կացության քարտի համարը, ՌԴ-ում բնակության հասցեն:
Հակառակ դեպքում չեք կարող հանձնել հայտը:
Իհարկե, կարող եք:
Թող հանի կացության քարտ, հետո կնքեք աշխատանքային պայմանագիր։