Ոչ նյութական ակտիվի մաշվածք

Ռուբեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: 2022 թ. Հուլիս ամսին պետության կողմից ստացել է լիցենզիա գործունեության իրականացման համար 1 տարի ժամկետով 500 000 դրամ: 2022 թվականի նոյեմբեր ամսին դադարեցրել է գործունեությունը: Հարց՝ ոչ նյութական ակտիվի մաշվածքը 2022 թվականի համար ամբողջությամբ ծախսագրելու դեպքում կլինի՞ որևէ խնդիր։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

որն էր ոչ նյութական ակտիվը,

Նելլի

Հարգելի Տիգրան,եթե կազմ-ը ձեռք է բերել ՀԾ առևտուր համակարգ 1 վաճառատեղի համար, 150 000դր, սա ոչ նյութական ակտի՞վ է, մաշվածությունը կարո՞ղ եմ դնել 1տարի։ Շնորհակալություն։

Tigran

այո գրեք 1 տարի,մեծ գումար չի,
ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները որոշում է շահութահարկ վճարողը` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջիններիս որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի, քան շահութահարկ վճարողի գործունեության ժամկետը:

Նելլի

շնորհակալություն

Նելլի

Եթե կարելի է մի բան էլ հարցնեմ, ՀՄ-ը ենթակա չէ օգտագործման, բայց առկա է մնացորդային արժեք, ձեռք է բերվել 2021թ-ին, մնացորդային արժեքը կարո՞ղ եմ ծախս ճանաչել շահութահարկով և հաշվառեմ 71472 հաշվով։ Շնորհակալություն։

Tigran

դուրսգրեք եթե չեք օգտագործում