Կարինե.
Օգնեք հաշվարկել ոչ նյութական ակտիվի ամորտիզացիան օգտակար ծառայության բոլոր տարիների համար, ձևակերպել ակտիվի դուրսգրման, մուտքագրման, ամորտիզացիայի գործառնությունները: Ձեռք է բերվել արտոնագիր, որի արժեքը 760 000 է, ներառյալ` ԱԱՀ, գումարը վճարվել է հաշվարկային հաշվից, օգտակար ծառայությունը՝ 10տարի, ամորտիզացիան հաշվարկվել է գծային եղանակով, օգտակար ծառայության ժամկետի ավարտին արտոնագիրը դուրս է գրվել կազմակերպության հաշվեկշռից:
Ձեռք է բերվել արտոնագիր, որի արժեքը 760 000 է, ներառյալ` ԱԱՀ,դտ 1316 «Արտոնագրեր» կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով», օգտակար ծառայության ժամկետի ավարտին արտոնագիրը դուրս է գրվել կազմակերպության հաշվեկշռից դտ 136 կտ 1316, գումարը վճարվել է հաշվարկային հաշվից,դտ 521 կտ 252 «Հաշվարկային հաշիվ», ամորտիզացիայի գործառնությունների հաշվեգրումը դտ 714 կտ 1326, տարեկան ծախսը՝ դտ 1326 կտ 1316 գումարի չափը 63333,
ԱԱՀ-ն տարեկան ամորտիզացիոն ծախսի մեջ չի մտնում,
760000/6*5=633333.33 Սա ձեր արտոնագրի սկզբնական արժեքն է, որի ձևակերպումն է դտ 1316 կտ 5215 633333,33 արտոնագիր
դտ 2611 կտ 5215 126666,67 ԱԱՀ
դտ 5215 կտ 2521 արտոնագրի համար վճարում
633333,33/10=63333.33 սա ձեր արտոնագրի տարեկան մաշվածքն է, որի ձևակերպումն է դտ 7132, 8133 կտ 1326 63333,33 արտոնագրի ամորտիզացիայի հաշվեգրում
Արտոնագրի դուրս գրում դտ1326 կտ 1316 633333,33