Լևոն․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Հիմնականում՝ 90% դեպքում աշխատում ենք պատվերով, իսկ մնացած ժամանակ աշխատանքի չենք հաճախում (ընդամենը երկու հոգով ենք և գործ լինելուց` հեռախոսով պայմանավորվում ենք աշխատանքի գնալու մասին): Ստացվում է, որ շաբաթվա կամ ամսվա ընթացքում կարող ենք գործի գնալ մի քանի օր միայն և գնացած օրերին էլ աշխատում ենք 3-4 ժամ և հազվադեպ առավելագույնը՝ 5-6 ժամ, կախված պատվերի քանակից և կատարման ժամկետից: Տարվա ընթացքում կարող ենք նաև 1-2 ամսով մի քանի անգամ չաշխատել:
Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ աշխատանքային պայմանագիրը և առավել ևս կետ-79. Գրանցման հայտը, որը այսպիսի անորոշ աշխատանքային ռեժիմ արտացոլելու հնարավորություն չի տալիս այլ 4.1.7 կետը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական կոնկրետ տևողություն է պահանջում: Արդյոք ինչ որ ձև կա՞ արտացոլելու իրական վիճակը:
Հարգանքներով Լևոն։
առայժմ աշխատանքային պայմանագրով մի աշխատեք, այլ աշխատանքերի կատարման քաղիրավական պայմանագրով,
Շնորհակալ եմ: Վարձու աշխատողի հետ Հասկացա որ քաղիրավական պայմանագրով կարող եմ աշխատել, բայց ես որպես ՍՊԸ-ի տնօրեն (նաև հիմնադիր) կարծում եմ չեմ կարող չէ՞ քաղիրավականով աշխատել և անպայման աշխատանքային պայմանագիր ու ֆիքսված աշխատավարձ պետք է գրեմ, եթե նույնիսկ չեմ աշխատում: Այդ դեպքում Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի գործունեության ժամանակավոր դադար տալ և աշխատավարձ չգրել:
այո երբ որպես ՍՊԸ-ի տնօրեն եք ուզում գրացված աշխատել անպայման աշխատանքային պայմանագիր ու որոշակի, անգամ ժամային, աշխատավարձ գրել, Կարող եմ ՍՊԸ-ի գործունեության ժամանակավոր դադար տալ և աշխատավարձ չգրել, բայց ազատեք գրանցման հայտով անպայման դադարի օրվանից :
Կարող եք սահմանել ժամավճար՝ համաձայն “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ օրենքի։ Եվ վարել աշխատաժամանակի տեղեկագիր՝ նշելով, թե ով որքան է հաճախել աշխատանքի։