Ոչ լրիվ աշխատաժամանակ

Հայարփի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, թե՞ կարող եք՝ օգնեք հասկանամ։ Արդյոք մանկավարժները, դասպատրաստողները և հոգեբանները ընդգրկվու՞մ են կրճատ աշխատաժամանակի մեջ՝ մինչև 36 ժամ նորմալ տևողությամբ, շաբաթ, և ըստ դրա նվազագույնը սահմանվու՞մ է արդյոք 454 դրամ։
2. Եթե ժամավճարով աշխատողին 1 ժամվա համար վճարում եմ 1000 դրամ աշխատավարձ, ներառյալ՝ հարկերը, դրոշմանիշային վճարը ո՞վ պետք վճարի։ Նշեմ նաև, որ ամսական ընդհանուր ծավալը չի գերազանցում, օրինակ՝ 25 000-ը, այսինքն՝ փաստացի քիչ ժամեր է աշխատում, օրինակ՝ 25ժամ*1000 դրամ=25 000 դրամ՝ հարկերով։
Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

1, Կարծում եմ՝ այո։
2,Դրոշմանիշային վճար չեն վճարում այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները՝ հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից՝ նրա միջոցների հաշվին:

Հայարփի

Ալլա ջան,բայց 25000ի դեպքում ստացվում է, որ մաքուր 1 ժամվա համար վճարում եմ 685 դրամ, ինչու՞ պահեմ գործատույից։ 25000 կեղտոտ=5250 եկամտային հարկ+1500 դրոշմ+1125 սոց.=7875, որից հետո 25000-7875=17125 մաքուր աշխատավարձ, եթե սա էլ բաժանեմ իր աշխատած 25 ժամի վրա ստացվում է յուրաքանչյուր ժամի համար վճարվեց մաքուր 685 դրամ: Չէ որ հատում եմ ժամավճարի
շեմը, ի՞նչ եք կարծում ոնց անեմ։

Tigran

Աշխատողից հասնում է պահել եկամտայինը ու սոցվճարը,իսկ 1500-ը պետք է կատարվի գործատուի հաշվին՝ ըստ դրոշմանիշայինի մասին օրենքի: 685 դրամի դեպքում ժամավճարի շեմը, այսինքն 25 ժամը ընկնում է 36-ժամյա աշխատանքային շաբաթի սանդղակ,որի դեպքում ժամավճարի չափը 454 դրամ է. իսկ եթե 24-ժամյա աշխատանքային շաբաթով դիտարկենք,որի դեպքում ժամավճարի չափը 680 դրամ է, 5 դրամով ավելի է լինում,օրենքով սահմանված չափը ապահովվում է:Այսինքն այդ աշխատողի գծով աշխատավարձի ծախսը պետք է հաշվել 25000+1500 դրամ:

Հայարփի

Այսինքն` պահել աշխատողից նկատի ունե՞ք։ Ես 25000-ի մեջ ներառյալ 1500ը կրկին 1 ժամվա հաշվով հատել եմ շեմը, այ սա չեմ հասկանում ինչու՞ չպահել աշխատողից։

Tigran

Ալլան արդեն վերևում գրել է հիմք վերցնելով դրոշմանիայինի օրենքի հ. 11 մաս 3-ը, կարդացեք այդ հոդվածը,

հայարփի

Կխնդրեմ կարդաք

Screenshot_20220507-120249_Chrome.jpg
Tigran

սա ում մեկնաբանությունն է, կա օրենք ու մեկնաբանման կանոն, սա ով է այսպես մեկնաբանել,

հայարփի

Զին ծառայողների հիմնադրամն է հրապարակել

Tigran

Պետք է առաջնորդվել օրենքի դրույթով,սա պաշտոնական չէ, և ժամավճարով վճարվողների հաշվով օրենքում առանձին կամ հստակ դրույթ չկա,

Tigran

1 ԵԹԵ հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունների մասին է,ապա նայեք 1 փետրվարի 2007 թվականի N 201-Ն որոշումը:
2 գործատուն պետք է վճարի դրոշմանիշայինը,սոցվճարն ու եկամտայինը պետք է աշխատողից պահեք։

Հայարփի

Տիգրան ջան, բայց 25000ի դեպքում ստացվում է, որ մաքուր 1 ժամվա համար վճարում եմ 685 դրամ, ինչու՞ պահեմ գործատույից։ 25000 կեղտոտ=5250 եկամտային հարկ+1500 դրոշմ+1125 սոց.=7875, որից հետո 25000-7875=17125 մաքուր աշխատավարձ, եթե սա էլ բաժանեմ իր աշխատած 25 ժամի վրա ստացվում է յուրաքանչյուր ժամի համար վճարվեց մաքուր 685 դրամ: Չէ որ հատում եմ ժամավճարի
շեմը, ի՞նչ եք կարծում:

Nerses
Հայարփի

Շնորհակալ եմ շատ