Ոչ լրիվ աշխատաժամանակ

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողին գրանցել են հուլիսի 17-ին ոչ լրիվ աշխատաժամանակով և 24ժ շաբաթական, իսկ աշխատավարձը 50 000դր։ Հիմա չգիտեմ՝ փաստացի աշխատած ժամը ինչքա՞ն գրեմ, որ չհակասի օրենքին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ինչքանով որ ընդունել եք , այդքանով էլ գրեք, 24 ժամ շաբաթական 50000 դրամ աշխատավարձով, չեք խախտում օրենքը։

Tigran

Այդ դեպքում պետք է վերցնեք ժամավճարի չափը (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ առանց պահումների, որի դեպքում 680 դրամի հաշվով ժամավճարը պահումներով կլինի 922 դրամ: Եթե վեցօրյակ է օրական 4 ժամով հաշվեք: Ամսվա հաշվով օրինակ կլինի 24*922*4շաբաթ՝ պահումներով կլինի 88512 դրամ:

Մարիաննա

Եթե ժամային դրույքաչափը վերցնենք 600 դրամը, ապա 24-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում 60 000 դրամ աշխատավարձը լիովին բավական է, 50 000-ը մի փոքր քիչ է նույնիսկ 550-ի համար։

karine

Ոչ լրիվ աշխատաժամանակի համար 24 ժամյա աշխատանքային շաբաթը օրենքի շրջանակում է։ Եթե ի նկատի ունեք եկամտային հարկի հաշվետվության մեջ ինչպես հաշվարկեք ու լրացնեք, ապա՝ տվյալ ամսվա աշխատանքային օրերը բազմապատկեք 4-ով։

Գոհար

Շնորհակալություն․․․բայց աշխատանքը կես դրույք է և պահումներով 50 000, ինչպե՞ս անեմ, որ այդպես էլ պահպանվի։

Tigran

Եթե ժամավճար չեք ուզում կիրառել, ապա հետհաշվարկով գտեք այն թիվը, որ պահումներից հետո 50 000 է ու դրույքաչափը արդեն կհաշվեք: