Ոչ աշխատանքային օր դպրոցում քննություն է

Հարգելի հաշվապահներ, ոչ աշխատանքային օր՝ ամսի 5-ին, դպրոցում քննություն է: Նախարարությունից գրություն ենք ստացել, որ տալ վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրը միացնել ամենամյա արձակուրդին։ Ուսուցիչներին 42 օր է հասնում, այժմ ովքեր քննության մեջ են եղել, ես տվել եմ 43 օր, ճի՞շտ է այդպես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարծում եմ՝ այո, սակայն այդ օրվա դրությունով ձեզ 1 օրվա լրացուցիչ վճարման գումար չեն տալու, ու այն պետք է վճարեք հնարավոր տնտեսված գումարների հաշվին: Հաշվի առեք նաև այս հանգամանքը:

Մարիաննա

Այո, համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝
«Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին»: