Ոչ աշխատանքային օրեր

Irina.

Կխնդրեի Ձեզ ինձ ուղարկել օրացույց, ուր նշված են բոլոր ոչ աշխատանքային օրերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Իրինա, ԱՕ փոփոխության հետ միասին փոփոխվել է նաև տոն և հիշատակի օրերի ցանկը:
Այժմ ուժի մեջ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքը /ՀՕ-200 ուժի մեջ մտնելու ամսաթիվը-20.08.2001/:
Ես առաջնորդվում եմ այդ ցուցակով:

Վիկտորյա

December 31
January 1 -7
January 28
March 8
April 24
May 1
May 9
May 28
July 5
September 21

Արսեն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Հայաստանի Հանրապետության

Նախագահի առարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային oրեր:

(1-ին հոդվածը խմբ. 10.12.09 ՀՕ-221-Ն)

Հոդված 1.1. Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային oր:

(1.1 հոդվածը լրաց. 10.12.09 ՀՕ-221-Ն)

Հոդված 2. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:

(2-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-466-Ն)

Հոդված 21. Մայրենի լեզվի օր՝ նշվոմ է փետրվարի 21-ին:

(21 հոդվածը լրաց. 11.04.05 ՀՕ-80-Ն)

Հոդված 22. Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին:

(22 հոդվածը լրաց. 25.05.05 ՀՕ-105-Ն)

Հոդված 3. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 4. Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին:

(4-րդ հոդվածը խմբ. 07.05.02 ՀՕ-335)

Հոդված 5. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 7. Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:

Հոդված 8. Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 9. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

Հոդված 101. Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին:

(101 հոդվածը լրաց. 31.05.06 ՀՕ-100-Ն)

Հոդված 11. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 12. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

(12-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-80-Ն)

Հոդված 13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 13.1. Ուսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին:

(13.1 հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-134-Ն)

Հոդված 14. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Հոդված 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:

Հոդված 17. Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:

(17-րդ հոդվածը լրաց. 26.09.01 ՀՕ-228)

Հոդված 18. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

(18-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228, լրաց. 10.06.09 ՀՕ-148-Ն)

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

(19-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

Հոդված 20. Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

(20-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 16-ի՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

(21-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

(22-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ռ. Քոչարյան

Երևան
6 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-200

Ժաննա

Հարգելի Իրինա, ես առաջնորդվում եմ այս ցուցակով:
Հունվարի 1 -6 – Ամանորյա և Սուրբ ծնունդի տոներ

Հունվարի 7 – Մեռելոց հիշատակի օր

Հունվարի 28 – Բանակի օր

Մարտի 8 – Կանանց օր

Ապրիլի 24 – Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Մայիսի 1 – Աշխատավորների օր

Մայիսի 9 – Հաղթանակի և խաղաղության օր

Մայիսի 28 – Առաջին Հանրապետության օր

Հուլիսի 5 – Սահմանադրության օր

Սեպտեմբերի 21 – Անկախության օր

Դեկտեմբերի 31 – Ամանոր

Բացի վերը նշված պաշտոնական տոներից, ՀՀ Կառավարության որոշման համաձայն 2010թ.-ին աշխատանքային մի շարք երկուշաբթի օրերի փոխարեն աշխատանքային են հայտարարվել դրանց հաջորդող շաբաթ օրերը` ըստ հետևյալ ցուցակի.

Ապրիլի 5-ի փոխարեն աշխատանքային է հայտարարվել ապրիլի 10-ը

Հուլիսի 12-ի փոխարեն աշխատանքային է հայտարարվել հուլիսի 17-ը

Օգոստոսի 16-ի փոխարեն աշխատանքային է հայտարարվել օգոստոսի 21-ը

Սեպտեմբերի 13-ի փոխարեն աշխատանքային է հայտարարվել սեպտեմբերի 18-ը