Lilit.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք այս հարցին.
Ներմուծման դեպքում (ԱԱՀ – օրենքով) արտարժույթով գնված ապրանքների փոխարժեքը պետք է հաշվառվի մաքսային հայտարարագրի օրվա դրությամբ, թե՞ գործարքի իրականացման ամսաթվով: Կանխավ շնորհակալություն:
Այն օրվա փոխարժեքով, երբ սեփականության իրավունքը անցնում է գնորդին: Դա կարելի է իմանալ պայմանգրում: Իսկ եթե ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել, ապա հայտարարագրման օրվա փոխարժեքով:
Շնորհակալություն:
Արամը միանգամայն ճիշտ է: Սակայն եթե հաշվառեք ոչ հայտարարագրի փոխարժեքը, պատրաստ պիտի լինեք, որ ստանաք կամերալ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված իբր թե անհամապատասխանություն, հարկայինի կողմից: Այդպես որ, եթե տարբերությունը մեծ չէ, ԱԱՀ-ի հաշվարկում օգտվեք հայտարարագրի փոխարժեքը, որպեսզի խուսափեք հարկային մարմնին բացատրություններ ներկայացնելուց: