Մելինե.
Բարեւ ձեզ։ Եթե աշխատողը մայիս ամսին բացի իր աշխատավարձից ստանում է նաև պարգևավճար, դա եկամտային հարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում է նշվում և հարկվու՞մ է, թե՞ ոչ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մելինե.
Բարեւ ձեզ։ Եթե աշխատողը մայիս ամսին բացի իր աշխատավարձից ստանում է նաև պարգևավճար, դա եկամտային հարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում է նշվում և հարկվու՞մ է, թե՞ ոչ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պարգևավճարը աշխատավարձին հավասարեցված վճար է, դա գումարվում է աշխատավարձին և պահումները կատարվում է նույն ձևով, ինչ աշխատավարձից:
Պարգևավճարը եկամտային հարկի հաշվետվության մեջ աշխատավարձի տողում է նշվում և հարկվում է նույն ամսվա աշխատավարձի հետ միասին:
Պարգևավճարը աշխատավարձին հավասարեցված եկամուտ է, գումարվում է աշխատավարձին և նույն դաշտում էլ գրվում:
Բարև Ձեզ: Ամսվա ընթացքում հաշվարկված բոլոր տեսակի վճարումները, այդ թվում նաև պարգևավճարները, արտացոլվում են եկամտային հարկի հաշվարկում՝ «Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» տողում ընդհանուր գումարով: Իհարկե հարկվում է եկամտային հարկով, սոց. վճարով (եթե սոց. վճար կատարող է) և դրոշմանիշային վճարով: Ավելացնեմ նաև՝ հետագայում հաշվարկ կատարելիս միջին ամսական աշխատավարձ ստանալու ժամանակ չմոռանաք պարգևավճարները հաշվարկում ներառել 1/12 չափով:
Պարգևավճարը դա աշխատավարձին հավասարեցված վճար է և պարտադիր հարկվում է, իսկ հաշվետվության մեջ առանձին տող չկա, գումարում եք աշխատավարձին:
Աշխատավարձի դաշտում գրեք աշխատավարձի և պարգևավճարի գումարը։ Հարկվում է այդ գումարից։
Այն ներկայացնում եք աշխատավարձի հետ: Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները, կեղտոտ թվերը գումարվում են իրար և լրացնում եք մեկ թվով: Ապա հաշվիչի վրա սեղմում եք և պահումները ներքևում նշվում է: