Ո՞ր տողում արտացոլել չբաշխված շահույթի տարեսկզբի մնացորդը

Գրիգոր.

Խնդրում եմ պատասխանեք հարցիս. նախորդ տարիների չբաշխված շահույթի տարեսկզբի մնացորդ դեբետային է, շահութահարկի հաշվարկի (ձև 240) 8-րդ բաժնում ո՞ր տողում ենք ցույց տալիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

32 տողի 3,5,6 սյուները՝ հաշվի առնելով, որ մնացորդը դեբետային է, և չբաշխված շահույթի նվազում է եղել:

Հռիփսիմե

Բայց 32 տողի 3 սյունակում բացասական թիվ չի ընդունում:

Տիգրան

Այո, բացասական թիվ չի կարող լինել, 3-րդ սյունակը սկզբնական մնացորդինն է, կամ կա, կամ չկա: Նախորդ տարիների չբաշխված շահույթի տարեսկզբի մնացորդից գումար են օգտագործել և հնարավոր է, որ դեռ մինուսի չեն հասել:

Հռիփսիմե

Կարծում եմ, որ նախորդ տարիների չծածկված վնասը, այսինքն՝ 342 հաշվի դեբետային մնացորդը ցույց չենք տալիս, և 8-րդ բաժնի 3-րդ սյունակի 19 տողը հավասար կլինի 3-րդ սյունակի տող 30 + տող 34՝ չծածկված վնասին, այսինքն՝ «ընդամենը ակտիվները» այս դեպքում հավասար չի լինի «ընդամենը պարտավորություններ» գումարած «ընդամենը սեփական կապիտալ» տողերին:

Տիգրան

Հասկանալի է, ուզում ես ասել, որ ակտիվների մասից պետք է նույն չափով ևս նվազում լինի, որ հաշվեկշռվածությունը ապահովվի, Գրիգորի գրած տվյալ դեպքում թղթակցությունը լինում է այս՝ դտ 343 – կտ 342, պետք է ևս մեկն էլ լինի ակտիվների նվազման հետ կապված: Այո դատելով իր վերջերս տված հարցերից եղել է ակտիվների կորուստ, թե հիմա որ տողին վերաբերող՝ մենք չգիտենք:

Գրիգոր

Շատ շնորհակալ եմ, Տիգրան ջան, ես էլ եմ այդպես արել, բայց կասկածում էի:

Ալլա

Քանի որ վնաս եք ցույց տալու, ապա այդ բացասական թիվը ցույց եք տալիս 33 տողում՝ «Սեփական կապիտալի այլ տարրեր»։