Սամվել.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Գործարանը ժամանակին արտադրել է մի քանի տեսակի արտադրանք, այժմ արտադրում է մի տեսակի արտադրանք և պահեստում կուտակված պաշարների (հումքեր, նյութեր և այլ օժանդակ նյութեր) մի զգալի քանակ ներկայիս արտադրության մեջ չեն օգտագործվում, և հանել ենք վաճառքի: Շրջանառության հարկի հաշվարկում այդ պաշարների վաճառքից առաջացած եկամուտները պետք է լրացնել առք ու վաճառքի՞ց (1%), թե՞ ակտիվների վաճառքից եկամուտները (10%): Կանխավ շնորհակալ եմ:
Իմ կարծիքով՝ պետք է հարկվել 10% դրույքաչափով, որովհետև առևտրական գործունեությունը ենթադրում է կազմակերպության հիմնական առևտրական գործունեությունը, իսկ ձեր կազմակերպության համար հիմնական գործունեություն է համարվում արտադրանքի թողարկումը և վաճառքը, այլ ոչ թե հումքի և նյութերի վաճառքը: Հետևաբար՝ պաշարների իրացումը պետք է դիտարկել որպես ակտիվների իրացում և հարկել 10% դրույքաչափով: