Ո՞ր հարկային համակարգն ընտրել

Բարի օր: Ես թարգմանիչ եմ, պետ. կառույցի համար թագմանություններ կատարելու համար առաջարկում են ԱՁ գրանցվել: Խնդրում եմ խորհուրդ տվեք, ո՞ր հարկային համակարգը ընտրել, աշխատելու եմ մենակ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Շրջանառության հարկի համակարգ:

Marine Gh

Միկրոձեռնարկատիրություն

Nerses

Հարգելի Մարինե
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները:

Տիգրան

Շրջհարկի համակարգում պետք է աշխատեք, քանի որ թարգմանչական գործունեությունը միկրոբիզնեսի համակարգում օրենքով չի թույլատրվում գործել:

Իննա

Շրջանառության հարկի համակարգն ամենաօպտիմալն է:

karine

Ճիշտ կլինի աշխատեք շրջանառության հարկի դաշտում։

Anushik

Միանշանակ չեք կարող համարվել միկրոձեռնարկատեր:
Շրջանառության հարկի համակարգում աշխատելու դեպքում վճարելու եք տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար, ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոցիալական վճար (կատարող հանդիսանալու դեպքում), շրջանառության հարկ՝ շրջանառության 5%-ը: