Հայկ.
Բարև ձեզ:
Արդյո՞ք մինչև 2020թ. արտոնագրային հարկով աշխատած ավտոլվացման կետը, որը մետաղադրամով է աշխատում, պետք է 2020թ.-ից սկսած պետ. տուրքով աշխատի, թե՞ միկրոյի դաշտում: Եվ եթե կարելի է, կասե՞ք, թե որն է հստակ այս գործունեության դասակարգիչը: G 45.20 արդյո՞ք համապատասխանում է, եթե միայն ավտոլվացման ծառայություն է մատուցվում:
Այս գործունեության հստակ դասակարգիչը՝ G 45.20.4 Ավտոմեքենաների լվացում, փայլեցում, ներկում և այլ համանման ծառայություններ: Ավտոմեքենաների առևտրի խմբի մեջ է, պետք է աշխատեք շրջ. հարկով, հատկապես եթե Երևանի տարածքում է գտնվում:
Շնորհակալություն պատասխանելու համար: Փաստորեն պետք է ամեն եռամսյակ ինքնուրույն հաշվել տվյալ եռամսյակի շրջանառությունը և վճարել դրա 5 տոկո՞սը, թե՞ այլ դրույքաչափ է կիրառվում:
Ձեր գործունեության տեսակը արտացոլվելու է շրջ. հարկի հաշվարկի այլ ծառայություններ տողում և հարկվելու է 5 %-ով:
Շատ շնորհակալ եմ օգտակար լինելու համար։
Խնդրում եմ, ասեք՝ եթե կազմակերպությունը Երևան քաղաքից դուրս է իրականացնում ավտոտեխսպասարկման գործունեություն, կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Էդգար, Երևան քաղաքից դուրս իրականացվող ավտոտեխսպասարկման գործունեությունը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրություն, քանի որ այն ավտոմեքենաների առևտրի խմբի մեջ է մտնում։