Գոհար.
Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն:
Ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը պետք է փոխանցել 900005000188 հաշվեհամարին, իսկ 5 000 դրամ շահութահարկը պետք է փոխանցել 900008000490 հաշվեհամարին:
Վճարումը կարող եք կատարել տարեկան կտրվածքով՝ մինչև ապրիլի 20-ը, ամսական 5 000-ականի հաշվարկով միասնական՝ 900008000490 հաշվեհամարին, և՛ սոցը, և՛ շահութահարկը, բացի դա տարեկան 12 000 դրամ էլ դրոշմանիշային վճար, նորից մինչև ապրիլի 20-ը՝ 900005001186 հաշվեհամարին:
Իսկ 165 ձևը պետք չի, եթե այս առումով գործարքներ չունեք:
Բոլոր հարկերը և վճարները վճարում եք միասնական՝ թիվ 900008000490 հաշվին, իսկ դրոշմանիշային ամսական 1 000 դրամները՝ 900005001186 հաշվին:
Շնորհակալություն բոլորին։ Փաստորեն, կարելի է վճարել նաև տարեկան կտրվածքով: