Hayk.
Սիրելի հաշվապահներ, ես արդեն խճճվել եմ այս հարկային փոփոխություններից, խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` Ա/Ձ հանդիսացող կազմակերպությունը, որն ունի 3 աշխատող, զբաղվում է առևտրով և 58,35 մլն շեմը չի գերազանցում, անցած տարում վճարում էր եկամտահարկ` 10%, այժմ համարվելու՞ է շրջանառության հարկ վճարող: Ո՞ր կազմակերպություններն են վճարում եկամտահարկ և ո՞ր կազմակերպությունները `շրջանառության հարկ, ուզում եմ հասկանալ դրանց տարբերությունը: Նախապես անչափ շնորհակալ եմ:
Հարգելի ընկերներ, ովքեր կարող են պատասխանել այս հարցին, խնդրում եմ արագ արձագանքեք…
Հարգելի Հայկ, եկամտահարկ այլևս չկա: Կա եկամտային հարկ: Եթե ԱԱՀ վճարող չի համարվում, ուրեմն համարվում է շրջանառության հարկ վճարող: Նայիր ՀՀ օրենքը շրջանառության հարկի մասին, ՀՀ օրենքը եկամտային հարկի մասին:
Հարգելի Հայկ, տվյալ Ա/Ձ-ն կհարկվի շրջանառության հարկով, իսկ աշխատողներիդ համար արդեն սոց. վճարի և եկամտահարկի փոխարեն կվճարես եկամտային հարկ, իսկ մյուս մանրամասնությունները արդեն Լենայի ներկայացրած հղումներով: