Արամ.
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ֆիրման իրականացնում է հանրային սննդի գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հանրային սննդի գործունեություն իրականացնելու, ծխախոտի վաճառքի, գիշերային ժամերին աշխատելու, գովազդի թույլտվությունները, որոնք վճարվում են թաղապետարանում, կարո՞ղ ենք ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:
Ծխախոտի վաճառքի, գիշերային ժամերին աշխատելու, գովազդի թույլտվություններ համար վճարվող գումարները չեք կարող ներառել ծախսերի մեջ և նվազեցնել շրջհարկից: Ծխախոտի վաճառքինը եթե անգամ հաշվով ստանաք էլ, այն խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարում է:
Ոչ, չեք կարող:
Նայեք ՀՀ հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասը:
Բայց փաստացի կազմակերպությունը ծախս է անում գիշերային ժամերին հանրային սննդի գործունեություն իրականցնելու համար, դա հանրային սննդի գործունեության հետ կապված ծախս չէ՞: Ծխախոտի մասով հասկանալի է: Կխնդրեի գիշերայինի մասով, եթե կարելի է ավելի հստակ պատասխանել կամ եթե կա ինչոր իրավական ակտ, որը կարգավորում է այս դրույթները կխնդրեի ասել:
Նայեք ՀՀ հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասը: