Ո՞ր եռամսյակի հաշվետվության մեջ պետք է ներառվի հուլիսին դուրս գրված հաշիվը

Աշխատում եմ շրջհարկով։ Առաքվել է ապրանք հունիսին, հաշիվը դուրս եմ գրել հուլիսին։ Վճարումը ևս պետք է կատարվի հուլիսին։ Ո՞ր եռամսյակի մեջ ներառեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gohar

Պետք է նայեք առաքման ամսաթիվը հունիսով եք դրել, թե հուլիսով: Եթե հունիսով եք դրել, ապա երկրորդ եռամսյակի մեջ պետք է ներառեք:

Թ

Իսկ եթե մարտին ստացած հաշիվը ստորագրել եմ մայիսին, պետք է ծախս ճանաչեմ 2-րդ եռամսյակի մեջ, թե՞ առաջին:

Արթուր

Տվյալ դրույթը ստացված հաշիվների ստորագրման և հաշվանցման մասին է, որը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվողներին։ Այսինքն, ԱԱՀ վճարող համարվողները չեն կարող հաշվանցել ստացված հաշվում առանձնացված ԱԱՀ-ն, եթե տվյալ հաշիվը չեն վավերացրել էլեկտրոնային ստորագրությամբ։

Շրջանառության հարկ վճարողների համար նման սահմանափակում չկա։ Կարող եք ծախս ճանաչել և նվազեցնել 4%-ի չափով տվյալ եռամսյակում՝ անկախ ստորագրելու փաստից։

Nerses

Ապրանքի մատակարարման ամսաթիվը չի կարող լինել հետին ամսաթվով:
Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին:
Եթե հուլիսին եք հաշիվ դուրս գրել` հուլիս ամսվա մեջ ներառեք:

Tigran

Երրորդ եռամսյակի հաշվարկներում ներառեք։

Tem

Տիգրան, ճիշտ հասկացա, որ պետք է առաջնորդվեմ դուրս գրման ամսաթվով։ Եթե հուլիսին եմ հաշիվը դուրս գրել, բայց առաքման ամսաթիվս հունիս է: Իսկ այն, որ կարող եմ մինչև հաջորդ ամսվա 20 այդ ամսվա հաշիվները դուրս գրեմ։ Եվ մեկ հարց էլ՝ եթե մարտին ստացած հաշիվը չեմ ստորագրել մինչև ապրիլի 20, դա պետք է ներառեմ որպես ծախս 2 եռամսյակում։ Ծախս ճանաչեմ այն ժամանակ, երբ ստորագրում եմ, թե՞ երբ ստանում եմ հաշիվը։

Tigran

Առաջինը, ես հասկացել եմ, որ հունիսին առաքել եք փաստացի առանց փաստաթուղթ, դա նաև սխալ է և հարկայինը լավ է չի տեսել հեռավար կարգով: Շրջհարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով՝ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից: Հետևաբար ծախս ճանաչեք այն ժամանակ, երբ ստանում եք հաշիվը։

Արթուր

Համաձայն եմ Ներսեսի հետ՝ հետին ամսաթվով հաշիվ դուրս գրելու դեպքում կստացվի, որ Ձեր ապրանքը առաքման ժամանակ ուղեկցող փաստաթուղթ չի ունեցել, ինչը խախտում է։

Anushik

Ապրանքի մատակարարումից եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված Օրենսգրքի 38-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքի մատակարարման պահին։ Տվյալ պարագայում գումարը պետք է ներառել 2-րդ եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկում, անկախ վճարման և հաշվի դուրս գրման հանգամանքից։