Ո՞ր դեպքում է դուրսգրվում ինքնահաշիվ

Նատա.

Բարև ձեզ։ Ես ունեմ երկու հարց.
1) եթե հայկական կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտին` ինչպե՞ս գրել invoicing։
2) Ո՞ր դեպքում է դուրս գրվում «ինքնահաշիվ»:
Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։

1․ Ոչ ռեզիդենտին նախ պետք է ներկայացնել հաշիվ / invoice / счет իր արտարժույթով, այնուհետև այդ հաշվի հիման վրա դուրս գրել էլեկտրոնային հաշիվ e-invoicing ծրագրով, հիմք ընդունելով մինչև տվյալ օրվա ժամը 16:00 ԿԲ կողմից հրապարակված արտարժույթի փոխարժեքը։

2․ Ինքնահաշիվ գրվում է այն դեպքում, երբ ոչ ռեզիդենտը ծառայություն է մատուցել ՀՀ տարածքում, և առաջանում է ԱԱՀ պարտավորություն ՀՀ ռեզիդենտի համար, վերջինս դուրս է գրում հաշիվ ոչ ռեզիդենտի անունից, “ինքն իրեն”, քանի որ այդ դեպքում և՛ դուրս գրողը, և՛ ստացողը նույնն են։

Մարգարիտա

Իսկ հաշվապահանան ձևակերպում պե՞տք է տալ։

Ալլա

Անպայման, ինքնահաշվի դեպքում ստացված ծառայություն է դիտվում։

Tigran

1 պետք է գրեք ինվոյս թղթային ու հետո նաև ինվոյսինգով, 2 հենց նման դեպքերում։