Ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը

Սյուզի.

Բարև ձեզ: Կասեք՝ խնդրում եմ, եթե աշխատողը կրճատ աշխատաժամով է գրանցված, ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը, և լրիվ աշխատաժամի դեպքում էլի ե՞րբ է գործատուն վճարում հարկերը։ Եվս մեկ հարց. դրոշմանիշային գումարը եկամտային հարկման բազայի մեջ է չէ՞։ Դրոշմանիշայինի համար հաշվարկի ձև չկա, ուղղակի փոխանցում ենք և վե՞րջ։ Շատ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դրոշմանիշայինի համար հաշվարկի ձև չկա։ Հարցը անհասկանալի է, քանի որ գործատուն որպես հարկային գործակալ վճարում է բոլոր հարկերն ու վճարները աշխատողների հաշվեգրված եկամուտներից։ Եթե ի նկատի ունեք դրոշմանիշայինը երբ է գործատուն վճարում, ապա ասեմ, որ եթե աշխատողի աշխատավարձը հարկերը հանելուց հետո փոքր է նվազագույն՝ 68000 դրամից, ապա դրոշմանիշային վճարը իր հաշվից գործատուն է վճարում։

Սյուզի

Որ խնդրեմ՝ նվազագույնից ցածրի դեպքում դրոշմանիշայինի գործատուի կողմից վճարելու վերաբերյալ հոդված կամ հղում կտա՞ք։

Ալլա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի Օրենքի
Հոդված 11.Դրոշմանիշային վճար վճարողները
3. Դրոշմանիշային վճար չեն վճարում այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և այդ աշխատանքային պայմանագրով հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են1) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարենհամապատասխան համայնքի բյուջեից.
3) այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից` նրա միջոցների հաշվին:

Զոյա

Հարգելի Սյուզի, գործատուն պետք է հաշվարկի աշխատողի աշխատավարձը, կատարի պահումները և հանդիսանալով հարկային գործակալ պարտավոր է վճարել հարկերը: Եվ դրոշմանիշային գումարը այլ բան է, եկամտային հարկը այլ, ոնց կարող է դրոշմանիշային գումարը եկամտային հարկման բազայի մեջ լինել:

Tigran

Աշխատավարձից պահումները կատարում է գործատուն որպես հարկային գործակալ,աշխատաժամանակը աշխատողի կապ չունի: Դրոշմանիշայինը հաշվարկի ձև չունի,այլ ըստ օրենքի է հաշվարկը կատարվում, դրոշմանիշայինի գումարը նկատի է առնվում աշխատավարձին ուղղվող միջոցների հաշվարկում:

Քրիստինե

Երկու դեպքում էլ գործատուն պարտավոր է վճարել հարկերը, վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը, դրանից հետո, եթե չվճարվի` տույժ է առաջանում, իսկ դրոշմանիշային վճարը առանձին են վճարում, ըստ աշխատավարձի մեծության, որը սկսվում է 1500-15 000 դրամ, օրենքում նայեք պարզ ցանկով ներկայացված է։