Mariam.
Ո՞ր դեպքում է Ա/Ձ-ն համարվում ՓՄՁ, կամ համարվու՞մ է, թե՞ ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Mariam.
Ո՞ր դեպքում է Ա/Ձ-ն համարվում ՓՄՁ, կամ համարվու՞մ է, թե՞ ոչ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բոլոր դեպքերում, եթե նա բավարարում է ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին:
Ա/Ձ -ն համարվում է ՓՄՁ, եթե բավարարում է ՓՄՁ աջակցության մասին օրենքով սահմանված չափանիշներին,
Հոդված 2. ՓՄՁ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են՝
1) գերփոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը.
2) փոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը.
3) միջին՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:
(2-րդ հոդվածը խմբ. 05.10.10 ՀՕ-142-Ն)
Շնորհակալություն,
իսկ հարկային մարմնում հաշվառվելուց բացի Ա/Ձ-ն պե՞տք է հաշվառվի նաև սոցապում:
Այո
Հարգելի Մարիամ, Ա/Ձ-ն պետք է հաշվառվի նաև կենաթոշակային հիմնադրամում, քանի որ յուր. ամիս դուք վճարում եք կատարելու, իսկ միթե՞ Ձեր Ա/Ձ-ի անձնագիրը, սոց. քարտը, աշխատանքային գրքույկը հարկայինում չեն պահանջել: