Ո՞ր դեպքում են աշխատողին արձակման նպաստ վճարում

Սիրունիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել․ ո՞ր դեպքում են աշխատողին արձակման նպաստ տալիս և ինչպե՞ս են հաշվարկում այն։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

1. Կազմաակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.
2. արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
3. աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:
Աշխատողին վճարվում է արձակման նպաստ՝ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:
Իսկ օրենքով սահմանված այլ դեպքերում արձակման նպաստի չափը հաշվարկելու համար հաշվի է առնվում տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը՝
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:
Կարող եմ թվարկել նաև, թե որոնք են մնացած դեպքերը:

Մխիթար

Կներեք՝ միայն այդ դեպքերու՞մ են արձակման նպաստ տալիս, իսկ եթե ախատողին գործատուն հեռացնում է աշխատանքից այլ հիքով, արձակման նպաստ հասնում է, թե՞ ոչ։