Սեդա․
Բարև Ձեզ։ Ընկերությունը վաճառում է ապրանք, որի արժեքը, ենթադրենք, 1 000 դրամ է, սակայն այդ ապրանքը լինում է, որ վաճառվում է իր արժեքից և բարձր և ցածր գնով: Հարցս ինչումն է՝ ԱԱՀ-ի հաշվարկը կատարելիս, երբ կիրառում եմ ՀՕ 62 հոդվածի 6-րդ կետը, որը պետք է համարվի ապրանքի բազային գին, ամենաբարձր վաճառված գինը (որը շատ քիչ տոկոս է կազմում ընդհանուր վաճառքի մեջ), թե՞ իրական գինը:
եթե այդ ապրանքը վաճառվում է իր արժեքից և բարձր և ցածր գնով, ապա պետք է ըստ հաճախորդի հարկային հաշվում զեղչի չափ նշեք, եթե վաճառվում է գնից 25,15, 5 տոկոս զեղչով, ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը:Այսինքն ԱԱՀ բազան կլինի գնի առնվազն 80 տոկոսը,
Բարև Ձեզ։ Տիգրանի հետ համամիտ եմ, ուղակի կավելացնեմ, որ նախորդ 365 օրվա գների համեմատությամբ է որոշվում՝
6. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի: Սույն մասի կիրառության իմաստով`
1) համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի), բացառությամբ՝
Սույն կետի կիրառության իմաստով՝ նույն կամ համանման ապրանքի մատակարարման, նույն կամ համանման աշխատանքի կատարման կամ նույն կամ համանման ծառայության մատուցման գործարքների համեմատելի հանգամանքները որոշվում են համապատասխան գործարքի կատարման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում նույն կամ համանման ապրանքի մատակարարման, նույն կամ համանման աշխատանքի կատարման կամ նույն կամ համանման ծառայության մատուցման գործարքների հիման վրա: