Ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է արտացոլել արձակուրդային գումարը

Աննա.

Խնդրում եմ օգնել: Աշխատողը գնում է արձակուրդ 01.08.2014թ-ից, արձակուրդային գումարը փաստացի ստացել է 27.07.2014թ: Ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է արտացոլել արձակուրդային գումարը` հուլի՞ս, թե՞ օգոստոս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ani

Արձակուրդայինի գումարը կհաշվարկվի և կարտացոլվի օգոստոս ամսին: Հուլիսի 27-ին վճարված գումարը կթողնեք որպես կանխավճար 229 հաշվում:

Աննա

Անի ջան, բայց չէ՞ որ եկամտային հարկը պետք է հաշվարկվի փաստացի վճարված աշխատավարձից, իսկ ես աշխատողին վճարել եմ հուլիս ամսին:

Ani

Սիրելի Աննա, եկամտային հարկը չի հաշվարկվում վճարված աշխատավարձից: Վճարվելիք աշխատավարձը հարկման ենթակա աշխատավարձի և եկամտային հարկի դրական տարբերությունն է: Խնդրում եմ հիմնավորել, թե որտեղ եք կարդացել, որ եկամտային հարկը հաշվարկվում է փաստացի վճարված աշխատավարձից:

Աննա

Անի ջան, նշված դեպքում, եթե ես արձակուրդայինի գումարը վճարել եմ հուլիսին, եկամտային հարկը կարո՞ղ եմ վճարել մինչև սեպտեմբերի ի 20-ը:

Armine

Այո, պետք է հաշվետվությունն ուղարկեք մինչև սեպտեմբերի 20-ը:

Ani

Այո: