Արամ.
Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակցի համար հաշվարկվել է անաշխատունակության նպաստ մարտ ամսվա վերջում, սակայն վճարվել է նպաստը ապրիլին: Հարցս հետևյալն է՝ ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստի հաշվարկը: Նախապես շնորհակալություն:
Ապրիլի, քանի որ դրանց հաշվառումը տարվում է դրամարկղային եղանակով:
Բարև Ձեզ: Անաշխատունակության նպաստը հաշվարկվում և վճարվում է առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում, սակայն արտացոլվում է այն ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում, որ ամսին վճարվել է՝ համաձայն Հարկային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝
4) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման դրամարկղային մեթոդով:
Քանի որ եկամտային հարկի հաշվարկում արտացովում է ըստ վճարված ժամանակահատվածի, ապա արտացոլվում է այն ամսվա եկամտայինում, որ ամսում վճարել եք նպաստը:
Բարև ձեզ, որ ամսում վճարում եք այդ ամսվա եկամտայինում էլ ցույց եք տալիս:
Դրամարկղային մեթոդով պետք է առաջնորդվեք, երբ կատարվել է վճարումը:
Իսկ եթե տվյալ աշխատողը մարտի վերջին ազատվել է աշխատանքից, այդ դեպքում է՞լ է արտացոլվելու ապրիլի եկամտային հարկի հաշվարկի մեջ:
Մարտին ազատվել է, նպաստը վճարել եք ապրիլի՞ն:
Ազատվել է մարտի 31-ին, վճարումը կատարվել է ապրիլի 2-ին
Վճարել եք ապրիլ ամսում, կնշանակի պետք է ցույց տաք ապրիլին։
Շնորհակալ եմ
Հարգելի Մարինե, տեսեք՝ Դուք նպաստը պետք է ցույց տաք այն ամսվա եկամտային հարկի հաշվարկում, որ ամսին վճարել եք, բայց տվյալ դեպքում եթե ցույց տաք ապրիլին, այդ աշխատողին չի բերի ցուցակում, որովհետև ազատված է: Կամ պետք է ազատեիք նրան ապրիլի սկզբին, որ կարողանայիք ցույց տալ ապրիլ ամսվա մեջ, կամ եթե այլ ելք չունեք, կարող եք նպաստը ապրիլին ցույց տալ որպես այլ եկամուտ:
Շնորհակալ եմ