Անի․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. մեր կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, 2023թ. ապրիլին ծառայության ձեռքբերում է ունեցել ոչ ռեզիդենտ կազմակերպությունից: ԱԱՀ-ի ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցույց եմ տվել “այլ հարկային պարտավորություն” տողում և վճարել եմ բյուջե, ինքնահաշիվ եմ դուրս գրել մայիսին: Հարցը․ հարկի հաշվանցումը արդյո՞ք կատարվում է մայիս ամսում։
ՀՕ հ.71
4) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող հարկային հաշիվը դուրս է գրվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
բ. համապատասխան գործարքին վերաբերող հարկային հաշվի դուրսգրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը դուրս է գրվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետից հետո.
Շնորհակալություն